gtrf

Բաքվում տեղի է ունենում համագումար՝ հակաֆրանսիական արշավի շրջանակում

Հեղինակ
Ասյա Գեվորգյան


Գվադելուպայի ազատագրման ժողովրդական միության կողմից և Բաքվի նախաձեռնող խմբի աջակցությամբ Բաքվում անցկացվում է առաջին համագումարը, որին մասնակցում են ֆրանսիական գաղութատիրությունից տուժած Կորսիկայի, Մելանեզիայի, Պոլինեզիայի, Կարիբյան և Անտիլյան կղզիների ավելի քան 15 քաղաքական կուսակցությունների և  շարժումների առաջնորդներ։

Գվադելուպայի ազատագրման ժողովրդական միության նախագահ Ժան Ժակոբ Բիսեպը, ելույթ ունենալով կոնգրեսում, ասել է, որ «Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ հանցագործություններ են կատարվում գաղութատիրական պայմաններում ապրող ժողովուրդների նկատմամբ»։

Նոր Կալեդոնիայի արտաքին գործերի նախարար Միքայել Ֆորեսթն ասել է, որ իրենց հիմնական քաղաքական հավակնությունները պետք է իրականացվեն. «Մենք պետք է նպաստենք նոր աշխարհակարգի կառուցմանը և մեր տեղը գտնենք այս աշխարհում: Մենք Ֆրանսիայից լիովին ինքնիշխան լինելու իրավունք ունենք»։

Նշենք, որ Բաքվի նախաձեռնող խումբը ստեղծվել է «Դեպի գաղութատիրության ամբողջական վերացման» համաժողովի մասնակիցների կողմից 2023 թվականի հուլիսի 6-ին Բաքվում՝ Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման շրջանակներում։ 

Ադրբեջանը շարունակում է իրականացնել հակաֆրանսիական արշավը։ 


 



 

Добавить комментарий

From the author