21

Հայաստանը դարձել է հնդկական պաշտպանական ընկերությունների խոշոր հաճախորդը. «The Print»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«News․am»․ ԱՄՆ-ի հետ համատեղ վարժանքների ժամանակ հայ զինվորականների սաղավարտի վրա տեսել են հնդկական արտադրության ջերմային մոնոլկուլյարով, գրում է հնդկական The Print-ը։

Այս նշանոցները մի քանի տեսակի պաշտպանական սարքավորումներից են, որոնք Հայաստանը ձեռք է բերել Հնդկաստանից՝ Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտությունից հետո իր զինված ուժերն ուժեղացնելու համար, նշում է պարբերականը։

«Ի դեպ, հնդկական բանակը այս նշանոցը, ի թիվս այլ սարքավորումների, ձեռք է բերել Tonbo Imaging-ից՝ 2021 թվականի արտառոց գնումների շրջանակում:

Ընկերության արտադրանքն օգտագործում են հատուկ նշանակության մի քանի ստորաբաժանումներ, ներառյալ՝ Իսրայելում և Ֆրանսիայում, ինչպես նաև Հնդկաստանում»,- ընդգծում է The Print-ը։

Ըստ պարբերականի՝ Հայաստանը դարձել է հնդկական՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր պաշտպանական ընկերությունների խոշոր հաճախորդը՝ հրետանային համակարգերի և Pinaka բազմափողանի հրթիռային կայանների գնումից մինչև փոքր զենքեր, զինամթերք և պայթուցիկ նյութեր։

«Հնդկական պաշտպանական կառույցը լռում է, երբ խոսքը վերաբերում է Հայաստան զենքի արտահանմանը, սակայն աղբյուրներն պնդում են, որ դա հեշտացնում է օտար երկրներից ցանկացած խնդրանք՝ հաշվի առնելով Նյու Դելիի մեծ ռազմավարական դերը: Ի դեպ, 2023-2024 ֆինանսական տարում Հնդկաստանից պաշտպանական արտադրանքի արտահանումը հասել է ռեկորդային մակարդակի՝ մատակարարումները հասել են ավելի քան 85 մերձավոր և հեռավոր երկրներ»,- նշում է The Print-ը։

Ինչպես առաջին անգամ հայտնել է The Print-ը 2022 թվականին, Հայաստանը խնդրել է Հնդկաստանին ուժեղացնել արդիականացման փուլում գտնվող իր պաշտպանական ուժերը։

Добавить комментарий

From the author