Դետք

Լոնդոնի հանդիպումից Հայաստանի հրաժարվելը չի նպաստում խաղաղության գործընթացին. Բայրամով

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Միացյալ Թագավորության (ՄԹ) Վուդսթոք քաղաքում «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովի շրջանակում կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար  Ջեյհուն Բայրամովի և Միացյալ Թագավորության արտաքին գործերի, միասնության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լեմմիի հանդիպումը: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը։

Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում ի թիվս մի շարք հարցերի, քննարկվել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բայրամովը մասնավորապես նշել է. «Չնայած Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացին, Հայաստանի Սահմանադրությունում և օրենսդրական ակտերում նշված մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող հավակնությունները խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտն են»:

Բայրամովը «երախտագիտություն» է հայտնել «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովի շրջանակում ՄԹ վարչապետի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ նշելով, որ հենց այդ հանդիպման բացակայությունն է, որ Հայաստանի մերժման պատճառով չի նպաստում խաղաղության գործընթացին:

Նշենք, որ հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթաժողովի շրջանակում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։

 

 

Добавить комментарий

From the author