DETQ

Թեհրանի և Եվրոպայի հարաբերություններում սառնությունը սխալ հաշվարկների արդյունք է․ Քանանի

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Իրանի և Եվրոպայի հարաբերություններում սառնությունը ԱՄՆ-ի ճնշմանը ենթարկվող եվրոպական կողմի սխալ հաշվարկների արդյունք է։ Այս մասին  ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, փոխանցում է «Pars Today»-ը

«Հարաբերությունների սառնությունը, այլ կերպ ասած՝ երկկողմ հարաբերություններում առկա ներուժի պատշաճ չօգտագործումը ոչ թե Իրանի մոտեցման արդյունք է, այլ Եվրոպայի սխալ հաշվարկների կամ ԱՄՆ կառավարության սխալ քաղաքականության ճնշմանը ենթարկվելու արդյունք», - ասել է Քանանին։

Նա ընդգծել է, որ եթե Եվրոպան անկախ հայացքներ ունենա և Իրանի հետ հարաբերություններում կենտրոնանա իր ազգային շահերի վրա, ապա Թեհրանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունները կբարելավվեն:

 

Добавить комментарий

From the author