00000

Երևանն ու Բաքուն շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ․ Միլեր

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են նշանակալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միլլերը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են նշանակալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աջակցել այդ գործընթացին»։

Մեթյու Միլլերը նաև հավելել է, որ ինչպես արդեն ասվել է Միացյալ Նահանգների կողմից, Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման ժամանակը եկել է։

«Մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով հասնել համաձայնության», - նշել է Պետքարտուղարությանը խոսնակը:

Добавить комментарий

From the author