sfwf

Առանց խաղաղության պայմանագրի Հայաստանը մեկուսացված է տարածաշրջանային նախագծերից․ ադրբեջանցի պատգամավոր

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբաովը պատասխանել է ադրբեջանական «AYNA» կայքի հարցերին։

Նա նշել է, որ «եթե Երևանը պատասխանատվություն է ստանձնել, ապա պետք է իր ներկայացուցչով մասնակցի Բաքվում կայանալիք COP29 միջոցառմանը»։ Հավելել է, որ պաշտոնական Երևանը պետք է գիտակցի, որ Հայաստանին ավելի շատ խաղաղություն է պետք։ Առանց խաղաղության Հայաստանը մեկուսացված է տարածաշրջանային նախագծերից։ Սրանով Հայաստանի տնտեսությունը անկում է ապրում։ 

- Հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր ստորագրել մինչև նոյեմբեր՝ COP29։

-Ալիևը  հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասը համաձայնեցված է, և լավ կլիներ պայմանագիրը ստորագրվեր մինչև COP29-ը։ Դիվանագիտության մեջ կա այսպիսի մեթոդ՝ համաձայնեցված տեքստը նախաստորագրված է։ Պայմանագիրը չկորցնելու համար կողմերը ստորագրում են, բայց դա չի նշանակում, որ փաստաթուղթն ուղարկվում է հաստատման։ Կողմերը շարունակում են խաղաղ բանակցությունները.

-Հայ հասարակության մեջ կարծիքներ կան, որ եթե մինչև նոյեմբեր պայմանագիրը չստորագրվի, կարող է նոր պատերազմ լինել։ Որքանո՞վ է սա հավանական:

-Չեմ կարծում, որ երրորդ պատերազմը կլինի։ Որովհետև չկա որևէ գործոն, որը կդրդի Ադրբեջանին և Հայաստանին պատերազմի։ Կողմերից ոչ մեկը մյուսի նկատմամբ մեծ տարածքային պահանջներ չունի, ոչ էլ ռազմատենչ նկրտումներ ունի։ Հետևաբար, չեմ կարծում, որ պատերազմ կլինի։Եթե ​​Հայաստանի կողմից ռազմական սադրանքներ իրականացվեն, ապա ադրբեջանական բանակը կարող է քայլեր ձեռնարկել այն վերացնելու ուղղությամբ։  Նման իրադարձությունները դժվար թե վերածվեն լայնածավալ ռազմական գործողությունների։

Ադրբեջանական կողմը համաձայն իր որդեգրած քաղաքականության՝ սադրանքներ իրականացնելով ռազմական գործողություն է պլանավորում, որի պատասխանատվությունը բարդելու է Հայաստանի վրա։ 

Добавить комментарий

From the author