86

Կլինի՞ նոր էսկալացիա. քարոզչական արշավը սկսված է

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Այս կայքը ուղղորդվում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից։ Այս տեսանյութը, որտեղ Ադրբեջանի զավթողական պլանների մասին է խոսվում, տարածվել է օրեր առաջ, իսկ դրանից անմիջապես հետո եղել է ապատեղեկատվություն ու սպառնալիք Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հնարավոր լարվածության մասին։

Շատերն են հարցնում՝ արդյոք կլինի նոր էսկալացիա։ Իմ տպավորությամբ, Ադրբեջանը միշտ էլ պատրաստ է գնալ լարման, բայց ցանկացած գործողությունից առաջ նախ սկսում է քարոզչական արշավ, դրանով շոշափում է տարբեր միջազգային դերակատարներից եկող արձագանքներ ու հետո նոր որոշում հետագա անելիքները։ Այս պահին հստակ է, որ այդ քարոզչական արշավը սկսված է։ Այդ ֆոնին մենք տեսնում ենք ՀՀ ԱԳՆ—ի՝ Ադրբեջանի հայտարարությունները «չհասկանալու» մասին տեքստեր ու հանցավոր լռություն Ալիևի ելույթների ու մեր պետությունը «ադրբեջանական» համարելու վերաբերյալ․․․»: 

 

Добавить комментарий

From the author