Արևմուտքում կշարունակեն Ալիևին համարել «հուսալի գործընկեր» և կոչ կանեն Երևանին ու Բաքվին գնալ «ցավոտ զիջումների». Տաթևիկ Հայրապետյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.    ««Զանգեզուրի միջանցքի» համար շատ լուրջ պայքար է ընթանում․ ո՞ր ճանապարհն է ընտրելու Երևանը»,- այս վերնագրով ռեպորտաժ է հրապարակել ադրբեջանական «Baku TV» քարոզչական ալիքը։ Տեսանյութում ասվում է, որ «Արևմուտքը շահագրգռված չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ։ Տարածաշրջանում պատերազմական իրավիճակի ստեղծումը բխում է  հավաքական Արևմուտքի շահերից»։

Ադրբեջանցի փորձագետները նշում են, որ արևմտյան որոշ երկրների հիմնական նպատակը հարավկովկասյան տարածաշրջանում պատերազմական մթնոլորտի բորբոքումն է, քանի որ նրանք նպատակ ունեն վերահսկողության տակ առնելու «Զանգեզուրի միջանցքը»։ Ինչպես նկատում եք տեսանյութում ցուցադրվող դրոշներից, խոսքը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի մասին է։

Այս նյութը հակաարևմտյան քարոզչություն պարունակող բազմաթիվ նյութերից մեկն է, բայց Արևմուտքում կշարունակեն Ալիևին համարել «հուսալի գործընկեր» և կոչ կանեն Հայաստանին ու Ադրբեջանին գնալ «ցավոտ զիջումների»։ Իսկ խորքային առումով այս ամենի հիմքը ՀՀ իշխանությունների վարած միակողմանի զիջումների ու անատամ, անսկզբունք քայլերի քաղաքականությունն է»:

Добавить комментарий

From the author