ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Հարավային Կովկասի հարցերում․ Պատել

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված լինել Հարավային Կովկասի հարցերում և այդ ուղղությամբ կշարունակի աշխատանք տանել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով  ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի՝ տարածաշրջան կատարած այցին և դրա արդյունքներին։

«Սա մի հարց է, որում ինչպես պետքարտուղարը, այնպես էլ համակարգող Բոնոն շարունակում են խորապես ներգրավված լինել։ Այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել»,- ասել է Պատելը, սակայն չի մանրամասնել Լուի Բոնոյի այցի արդյունքները։

Անդրադառնալով հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին տեղի ունենալիք՝ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ հարցին՝ Պատելը նշել է․ «Նորից պարզապես կասեմ, որ դա մի բան է, որի վրա պետքարտուղարը կենտրոնացած է, և մենք կշարունակենք խորապես ներգրավված լինել»։

Добавить комментарий

From the author