hytg

Էմիրբեյովն ԱՄՆ-ում կայացած հանդիպումներում անդրադարձել է  «խաղաղության» գործընթացին

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովն ԱՄՆ-ում այցի շրջանակում ունեցած հանդիպումներում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» գործընթացին։

Այս մասին հայտնել է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մամուլի ծառայությանը, ինչպես նաև ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցչության սոցկայքին։

Քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան երկկողմ օրակարգը, հայ-ադրբեջանական «խաղաղության» գործընթացի ներկա վիճակը։

ԱՄՆ-ի ցանկությունը «միջանցքն» է, որի դեպքում կարող է ապահովել կապը Թուրքիայից մինչև Չինաստան։ Սա փորձում են ավարտին հասցնել մինչև ընտրություններ, որովհետև նախագահի փոփոխությունը կարող է այլ իրավիճակ ստեղծել։ Իսկ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կստորագրի այն դեպքում, երբ իր առջև դրված նպատակներից առավելագույնն արդեն իսկ ստացած կլինի։

Добавить комментарий

From the author