detq

Իրանի գերագույն առաջնորդը հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին․ ԶԼՄ

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին գրում է ամերիկյան «The New York Times» պարբերականը՝ հղում անելով իրանցի 3 անանուն պաշտոնյայի։

Հաղորդվում է, որ իրանցի զինվորականները դիտարկում են Թել Ավիվի և Հայֆայի տարածքում ռազմական օբյեկտների վրա համատեղ անօդաչու թռչող սարքի և հրթիռային հարձակման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ նրանք կփորձեն խուսափել քաղաքացիական օբյեկտների թիրախավորումից, հայտարարել են Իրանի պաշտոնյաները:

Նշվում է, որ Թեհրանում դիտարկվող տարբերակներից մեկը համակարգված հարձակումն է Իրանից և այլ ճակատներից, որտեղ նա ունի դաշնակից ուժեր՝ ներառյալ Եմենը, Սիրիան և Իրաքը՝ առավելագույն արդյունքի հասնելու համար:

Ըստ լրատվամիջոցի՝ Խամենեին հանձնարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի ռազմական հրամանատարներին ծրագրեր նախապատրաստել ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության համար, եթե պատերազմն ընդլայնվի, և Իսրայելը կամ Միացյալ Նահանգները հարվածի Իրանին:

Հիշեցնենք, որ Իսմայիլ Հանիեն հուլիսի 31-ին սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ նախօրեին նա մասնակցել էր Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։

Добавить комментарий

From the author