detq

Բլինքենը պնդում է՝ ԱՄՆ-ն ներգրավված չէ Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մեջ ​​

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ամերիկյան կողմը ներգրավված չի եղել Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության գործում, անգամ տեղյակ էլ չի եղել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է «Channel News Asia» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Հաղորդվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը ելույթ է ունեցել Սինգապուր երկօրյա պաշտոնական այցի ժամանակ՝ Թեհրանում Հանիեի սպանությունից ժամեր անց։ 

«Դրա մասին մենք չենք իմացել և ներգրավված չենք եղել: Շատ դժվար է շահարկումներ անել»,- ասել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է հրադադարի կարևորությունը՝ վերջ տալու իննամսյա պատերազմին Մերձավոր Արևելքում՝ այն համարելով  տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցը․ «Մենք կշարունակենք ձգտել դրան, քանի դեռ դա կպահանջվի»։

Հիշեցնենք, որ Իսմայիլ Հանիեն հուլիսի 31-ին սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ նախօրեին նա մասնակցել էր Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։

Добавить комментарий

From the author