1

Ալիևը բառացի ՀՀ տարածքը համարում է «Ադրբեջանի շրջան»․ ադրբեջանագետ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է «Մինչ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները միջազգային հանրությանը համոզում են, որ խաղաղության խոչընդոտը իբր ՀՀ Սահմանադրությունն է, ՀՀ քաղաքական ղեկավարությունը ոչ մի բառ ու արձագանք չի հնչեցնում, երբ Ադրբեջանում պետական մակարդակով՝ նախագահից սկսած, հեռուստաընկերություններով վերջացրած, ՀՀ տարածքը կոչում են «Արևմտյան Ադրբեջան»։

«Որովհետև Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների ու նրանց սերունդների թիվն այսօր Ադրբեջանում միլիոնների է հասնում։ Եթե դրան մոտենանք Ադրբեջանի շրջանների համատեքստից, ապա սա բնակչության թվով մեր երկրի ամենամեծ շրջանն է»,-ասել էր Ալիևը հուլիսի 20-ին։ Նա բառացի ՀՀ տարածքը համարում է «Ադրբեջանի շրջան»։ Այսօր օգոստոսի 1-ն է, և ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է քար լռություն պահպանել այս հայտարարության վերաբերյալ։

Հետո զարմանում ենք, թե ինչո՞ւ է Ադրբեջանը մարսում իր ագրեսիվ վարքը, զարմանալու բան չկա։ Ալիևի քաղաքականության հաջողության կարևոր երաշխավորներից մեկը ՀՀ իշխանություններն են, որոնք թույլատրում են, որ Ադրբեջանի խոսույթը լինի միակը ու գերակա միջազգային օրակարգում»։

Добавить комментарий

From the author