Հայաստանը չի մասնակցի նաև ՀԱՊԿ–ի «Փոխգործակցություն-2024» զորավարժությանը

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Հայաստանը չի մասնակցի սեպտեմբերի սկզբին Ղրղզստանում կայանալիք «Փոխգործակցություն–2024» հրամանատարաշտաբային զորավարժությանը։ «Sputnik Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ «Փոխգործակցություն–2024» հրամանատարաշտաբային վարժանքը կանցկացվի սեպտեմբերի 3–15–ն ընկած ժամանակահատվածում:

«Հայկական կողմը տեղեկացրել է, որ զորավարժություններին մասնակցություն չի նախատեսում»,– ասված է հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ–ից տեղեկացնում են նաև, որ առաջիկա զորավարժությունների ընթացքում կմշակվեն մարտական գործողությունների նոր մարտավարական հնարքների և փորձի ներդրման հետ կապված խնդիրներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը չի մասնակցի նաև «Կոբալտ-2024» զորավարժություններին, որոնք կանցկացվեն օգոստոսի 14-16-ը Նովոսիբիրսկում։

Добавить комментарий

From the author