detq

Սերգեյ Շոյգուն Բաքու է մեկնել՝ Ադրբեջանին զգուշացնելու. ԻՀՊԿ

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հեռացել է Թեհրանից և մեկնել Բաքու։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքը։

«Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- հայտնում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ Շոյգուն իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Ահմադիանի հրավերով նախօրեին ժամանել էր Թեհրան։ Այցի օրակարգում եղել են գործակցության ամրապնդման և տարածաշրջանային, միջազգային, երկկողմ անվտանգային ու քաղաքական հարաբերությունների հետ կապված հարցերը:

Թեհրանում Շոյգուն հանդիպումներ է ունեցել Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի, ավելի ուշ նաև նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

 

Добавить комментарий

From the author