275

Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում սահմանամերձ համայնքների բնակչությանը. Ֆրանսիայի դեսպան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, անդրադառնալով ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ կատարած այցին, կարծիք է հայտնել, որ եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում համայնքի մեկուսացված և խոցելի բնակչությանը։ Այս մասին դեսպանը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է իր պարեկությունն Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում։

Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը։ Առաքելությունը շոշափելի ապացույցն է այն բանի, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»,- գրել է նա։

Добавить комментарий

From the author