hyuj

Իրանի նախագահն առաջարկել է հարվածներ հասցնել Ադրբեջանում տեղակայված իսրայելական բազաներին. «The Telegraph»

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, սակայն Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է հարվածել Իրանի հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաներին, գրում է բիրտանական «The Telegraph»-ը։

Իրանի նոր նախագահը պայքարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կոշտ գծի դեմ՝ փորձելով կանխել Իսրայելի հետ լայնածավալ պատերազմը։

Երկրի իշխանությունները տարաձայնություններ ունեն Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը արձագանքելու հարցում։ Իրանի արձագանքի որոշման վերջնական պատասխանատվությունը կրում է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

«Փեզեշքիանը մտավախություն ունի, որ Իսրայելի վրա ցանկացած ուղղակի հարձակում լուրջ հետևանքներ կունենա»,- ասել է Իրանի նախագահին մոտ կանգնած աղբյուրը։

«Նա առաջարկել է Ադրբեջանում կամ [Իրաքյան] Քրդստանում թիրախավորել Իսրայելին առնչվող ինչ-որ բան, այնուհետև այդ երկրներին հայտնել դրա մասին և վերջ տալ այս ամբողջ դրամային»,- «The Telegraph»-ին հայտնել է Փեզեշքիանի մեկ այլ օգնական:

Իրանի նախագահը միաժամանակ առաջարկել է «Հիզբոլլահին» ավելի ժամանակակից զենքերով զինել և «թույլ տալ նրանց պատերազմել» Իրանի մեծ աջակցությամբ:

Աղբյուրը՝ «News.am»

Добавить комментарий

From the author