դետք

Իրանի նախագահը և Իտալիայի վարչապետը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը և Իտալիայի վարչապետն ընդգծել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը։ Այս մասին հայտնում է «Pars today»-ը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել և մտքեր փոխանակել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղիների, տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն խնդիրների, խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման ուղիների վերաբերյալ։

Իտալիան Իրանի ամենամեծ առևտրային գործընկերն է Եվրամիությունում, և երկու երկրների հարաբերությունները միշտ եղել են ջերմ և բարեկամական։
Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մեկնարկով Իրանի և Իտալիայի միջև ստորագրվել և գործում են ավելի քան 25 համաձայնագրեր ու փոխըմբռնման հուշագրեր տարբեր` քաղաքական, զբոսաշրջային, մշակութային, գեղարվեստական, ակադեմիական, կազմակերպված հանցավորության և թմրանյութերի դեմ պայքարի, տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Добавить комментарий

From the author