deta

Իրանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել նախարարների թեկնածուների ցանկը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանին է ներկայացրել իր կառավարության նախարարների թեկնածուների ցանկը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Մասուդ Փեզեշքիանի առաջարկած կաբինետը, որը պետք է հաստատի Իսլամական Հանրապետության մեջլիսը, հետևյալ տեսքն ունի․ 

Ալիռեզա Քազեմի - կրթության նախարարի թեկնածու,

Սաթար Հաշեմի - կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի թեկնածու,

Սեյեդ Էսմայիլ Խաթիբ - հետախուզության նախարարի թեկնածու,

Աբդոլնասեր Հեմմատի Էհսան Խանդուզի - էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի թեկնածու,

Սեյեդ Աբաս Արաղչի - արտաքին գործերի նախարարի թեկնածու,

Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդի - առողջապահության և բժշկական կրթության նախարարի թեկնածու,

Ահմադ Մեյդարի - կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի թեկնածու,

Ղոլամռեզա Նուրի Գեզելչեհ - ջիհադի գյուղատնտեսության նախարարի թեկնածու,

Ամին Հոսեյն Ռոստամի - արդարադատության նախարարի թեկնածու,

Ամիր Ազիզ Նասիրզադե - պաշտպանության նախարարի թեկնածու, 

Ֆարզանե Սադեղ - ճանապարհների և քաղաքաշինության նախարարի թեկնածու,

Մոհամմադ Աթաբակ - արդյունաբերության, հանքարդյունահանման և առևտրի նախարարի թեկնածու,

Հոսեյն Սիմայի Սարաֆ - գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի թեկնածու,

Սեյեդ Աբաս Սալեհի - մշակույթի և իսլամական կրթության նախարարի թեկնածու,

Էսկանդար Մոմենի - ներքին գործերի նախարարի թեկնածու, 

Մոհամմադ Ռեզա Սալեհի Ամիրի - մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարի թեկնածու,

Մոհսեն Փաքնեժադ - նավթի նախարարի թեկնածու,

Աբաս Ալիաբադի - էներգետիկայի նախարարի թեկնածու,

Ահմադ Դոնյամալի - սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի թեկնածու։

Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության օրենսդիր մարմնում տեղերի մեծամասնությունը պատկանում է պահպանողականներին, ուստի նոր կառավարության անդամների հաստատման գործընթացը կարող է որոշ բարդությունների բախվել։


 

Добавить комментарий

From the author