26

Բաքուն ինքնակամ չի հեռանա 2021-2022 թվականներին օկուպացրած տարածքներից. Աղաջանյան. «Sputnik Արմենիա»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ադրբեջանը կամավոր հետ չի քաշվի Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց Ձորում գրաված տարածքներից: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Նիդեռլանդներում, Ինդոնեզիայում, Սինգապուրում և Մալայզիայում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Ավելի վաղ Տավուշի մարզի Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը հաստատել էր տեղեկությունը, թե սահմանազատումից հետո ադրբեջանցի սահմանապահները հետ են քաշվել գյուղի մոտ գտնվող դիրքերից մեկից։

Աղաջանյանի կարծիքով՝ Հայաստանինփոխանցված դիրքը, հավանաբար, Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն չի ունեցել։ Դա ավելի շատ քաղաքական ժեստ է, հնարավորէ՝ ԱՄՆ-ի ճնշմամբ արված, ինչը ուղղված է դրական տրամադրվածության խաբկանք ստեղծելուն։

«Մյուս հատվածներում Ադրբեջանը պատրաստ չէ զորքերը հետ քաշել և դա չի անի։ Սա թուրքական քաղաքականություն է. ուր որ ոտք դնի նրանց զինվորը, այնտեղից ինքնակամ չի հեռանա», - նշեց Աղաջանյանը։

Նա նաև նշեց, որ սահմանազատման գործընթացն իրականացվում է քարտեզներով, որոնք չեն կարող հուսալի հիմք համարվել։ Աղաջանյանը կարծում է, որ սահմանազատումը պետք է հիմնված լինի վարչական, այլ ոչ թե ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1975-1976 թվականների քարտեզների հիման վրա:

«Հիմա օգտագործվող քարտեզները ոչ միայն ոչնչացնում են Տավուշում մեր ամրացրած դիրքերը, այլև ադրբեջանցիներին թույլ են տալիս բարձունքներում հենակետեր ստանալ», — պարզաբանեց Աղաջանյանը:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Добавить комментарий

From the author