186

Ռազմական ծախսերը Հայաստանի և Ադրբեջանի տնտեսություններում ամենաբարձրն են նախկին ԽՍՀՄ երկրների շարքում. IEP

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«News.am» Տնտեսության և խաղաղության ինստիտուտը (IEP) հրապարակել է «Ռազմականացման ընթացիկ միտումները» զեկույցը, որը նկարագրում է աշխարհի ռազմական արդյունաբերության միտումները:

Ի թիվս այլ բաների` զեկույցի հեղինակները հաշվարկել են, թե ինչ տեղ են զբաղեցնում ռազմական ծախսերը տարբեր երկրների բյուջեներում։

Զեկույցի հեղինակների խոսքով՝ ռազմական ոլորտը ԿԺԴՀ-ի տնտեսության մեջ ամենակարևոր տեղն է զբաղեցնում (ՀՆԱ-ի առնվազն 24%-ը՝ 2023 թվականի տվյալներով), հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նախկին ԽՍՀՄ պետություններից ցուցակում ավելի բարձր են Հայաստանը (4.2%) և Ադրբեջանը (3.8%)։

Նշվում է, որ Հայաստանում այս ցուցանիշը 2008 թ.-ի համեմատ աճել է 0.7%-ով, իսկ Ադրբեջանում՝ 0.5%-ով։

Օրինակ՝ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 1.3%, մինչդեռ 2008 թվականից սկսած` այն նվազել է 6.6%-ով։

Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմել է 2.4%, Թուրքիայում՝ 0.7%, Իրանում՝ 2.2%։

ԱՄՆ տնտեսությունում ռազմական ծախսերը կազմում են 3.1%։ 15 տարի առաջ այս ցուցանիշը հասնում էր 4.7%-ի։

0

 

Добавить комментарий

From the author