detq

Իրանի փոխնախագահ Ջավադ Զարիֆը նշանակումից 10 օր անց հրաժարական է տվել

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշանակումից 10 օր անց հրաժարական է տվել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Զարիֆը գրել է X-ի իր միկրոբլոգում։

Հաղորդվում է, որ Զարիֆը նշել է հրաժարականի մի քանի պատճառ, այդ թվում՝ իր նշանակումից հետո ճնշումների ենթարկվելը, մասնավորապես երեխաների՝ ԱՄՆ քաղաքացիության պատճառով։ Նա ասել է, որ ծրագրում է վերադառնալ ակադեմիա և ավելի քիչ կենտրոնանալ ներքին քաղաքականության վրա:

Հիշեցնենք, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆը այս տարվա նախագահական ընտրություններում աջակցել էր գործող նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ նպաստելով վերջինիս հաղթանակին։ Ընտրություններում Փեզեշքիանի հաղթանակից հետո օգոստոսի սկզբին Զարիֆը Փեզեշքիանի հրամանագրով նշանակվել էր Իրանի նախագահի ռազմավարական հարցերով տեղակալ։

Դրանից առաջ` Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնավարման շրջանում (2013-2021 թթ․), Ջավադ Զարիֆը զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Իրանի երկարամյա արտգործնախարարը համարվում է Թեհրանի միջուկային գործարքի գլխավոր ճարտարապետներից մեկը։
 

Добавить комментарий

From the author