detq

Սյունիքի հարցում Իրանի կարմիր գծերն անփոփոխ են․ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդի Վարամենին վերահաստատել է, որ Սյունիքի հարցում Իրանի կարմիր գծերն անփոփոխ են։ 

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին նա ասել է Գորիսում լրագրողների հետ ունեցած զրույցում։

Մորթեզա Աբեդի Վարամենին շեշտել է, որ Սյունիքի հարցում Իրանի ռազմավարությունը միշտ հստակ է եղել՝ անկախ երկրի ներսում ծավալվող ներքաղաքական զարգացումներից։

«Ռազմավարությունը շատ հստակ է։ Վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում պարոն Փաշինյանն Իրան այցելեց, հանդիպեց Իրանի հոգևոր առաջնորդին, և նորից քննարկվել է նման թեմա։ Եվ նորից Իրանը շեշտել է իր ռազմավարությունը, և մեր բոլոր խոսքերը միշտ նույնն են»,- ասել է նա։

Հյուպատոսը հիշեցրել է, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից մեկուկես տարի է անցել։ Նրա խոսքով՝ դա թեև կարճ կարճ ժամանակահատված է գործունեություն ծավալելու համար, բայց հիմք ընդունելով երկու երկրների պատմական անցյալը` կողմերն աշխատում են տարբեր հարցերի շուրջ։ 
 

Добавить комментарий

From the author