detq

Արևմուտքն իր անտարբերությամբ խրախուսում է Իսրայելին. Փեզեշքիան

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և արևմտյան որոշ երկրներ իրենց անտարբերությամբ ու աջակցությամբ խրախուսում են Իսրայելի ռեժիմին շարունակել իր հանցագործությունները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ հեռախոսազրույցում Փեզեշքիանը բարձր է գնահատել Վատիկանի դիրքորոշումը համաշխարհային խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցում։

Իրանի նախագահը Վատիկանին կոչ է արել էլ ավելի ակտիվ դերակատարություն ստանձնել Իսրայելի հանցագործությունները Գազայում անհապաղ դադարեցնելու, շրջափակված անկլավի շրջափակումը վերացնելու և միջազգային ու մարդասիրական կազմակերպությունների միջոցներով բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Փեզեշքիանը հիշեցրել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը՝ ընդգծելով, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում ագրեսորին պատժելու միջազգային իրավունքին համապատասխան։

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչն իր հերթին շնորհավորել է Փեզեշքիանին Իրանի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ` ընդգծելով Իրանի ու Վատիկանի միջև կապերի ընդլայնման հետաքրքրությունը։ Պարոլինը միաժամանակ նշել է Գազայում խաղաղ բնակիչների սպանության անթույլատրելիությունը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը տարածաշրջանում։

 

Добавить комментарий

From the author