detq

Իրանը ՌԴ-ում անցկացվող ռազմական ցուցահանդեսում ներկայացրել է «Մոհաջեր 10» նորագույն ԱԹՍ-ն

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Բանակ-2024» ցուցահանդեսում Իրանը ներկայացրել է պաշտպանության ոլորտում իր վերջին ձեռքբերումները, այդ թվում` հայրենական անօդաչու թռչող սարքերը և հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ եռօրյա ցուցահանդեսը բացվել է երկուշաբթի։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի անունից ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է գեներալ Ալի Շադեմանին։

Ցուցահանդեսի առաջին օրը առաջին անգամ ներկայացվել է իրանական «Մոհաջեր 10» անօդաչու թռչող սարքը, որը, ինչպես նշվում է, տեխնոլոգիապես շատ ավելի առաջադեմ է, քան իրանական արտադրության նախկին անօդաչու թռչող սարքերը:

Բացի դրանից` ռուսական ցուցահանդեսում իրանական ռազմական այլ մշակումների շարքում ներկայացվել են ռադարներ և էլեկտրոնային պայքարի համակարգեր:

Добавить комментарий

From the author