դետք

Իրանը զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Օգոստոսի 13-ին Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում։ Այս մասին հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Զորախաղերի ընթացքում, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Աստարայի բազայում, հարվածներ են հասցվել պայմանական թիրախներին։

Աստարայի փոխնահանգապետ Համիդ Մուսավին հայտարարել է, որ զորավարժությունների նպատակն էր բարձրացնել նավատորմի պաշտպանական ուժերի պատրաստվածությունը։

Добавить комментарий

From the author