Դետք

Գազայում հրադադարի համաձայնագիրը կարող է ստիպել Իրանին զերծ մնալ Իսրայելի դեմ գրոհելուց․ Բայդեն

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը կարող է ստիպել Իրանին զերծ մնալ Իսրայելի դեմ գրոհելուց։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Ես հենց դրան եմ սպասում»,- ասել է Բայդենը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք հրադադարը կանխել Իրանի հարձակումը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ այս հարցով բանակցությունները ծանր են ընթանում, սակայն ինքը «չի հանձնվում»։

Ջո Բայդենը նաև նախազգուշացրել է, որ հրադադարի համաձայնության հասնելը գնալով ավելի դժվար է դառնում։

«Տեսնենք, թե ինչ կանի Իրանը, և տեսնենք, թե ինչ տեղի կունենա, եթե գրոհ լինի։ Բայց ես հանձնվել չեմ պատրաստվում»,- եզրափակել է նա։

Добавить комментарий

From the author