IRAN_AZERBAYCAN_DETQ

Բաքուն հերքում է իր տարածքում սիոնիստների ներկայությունը՝ վախենալով Թեհրանի արձագանքից․ պնդում է ԻՀՊԿ-ն

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է՝ Բաքուն հերքում է իր տարածքում սիոնիստների ներկայությունը՝ վախենալով Թեհրանի կոշտ արձագանքից։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ իր տարածքում օտարերկրյա որևէ պետության ռազմական ուժեր չկան։

Հաշվի առնելով իսրայելական հեռուստատեսության 14-րդ ալիքի տարածած տեղեկությունը` կարելի է եզրակացնել, որ Բաքվի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Իսրայելի բանակի խնդրանքը՝ դուրս բերել իր զինվորականներին Ադրբեջանից, անուղղակի կերպով հաստատում է այդ երկրում նրանց ներկայությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն նաև հավելել է, որ եթե որևէ երկիր Իսրայելի դեմ գործողության ժամանակ պաշտպանի վերջինիս, այն կհամարվի Իրանի վրա հարձակմանը մասնակցած երկիր։ 


 

Добавить комментарий

From the author