hdydis

Ալիևը խոսել է Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների մասին

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով Ադրբեջանում է։ Զագուլբա նստավայրում տեղի կունենա Պուտինի և  Իլհամ Ալիևի պաշտոնական հանդիպման արարողությունը։ 

Քննարկվելիք թեմաներից են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման, ռազմավարական գործընկերության և դաշինքի, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային արդի խնդիրները, այդ թվում` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը։

Նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողություն։

Ալիևը, անդրադառնալով երկու երկրի միջև հարաբերություններին, գոհունակություն է հայտնել` նշելով, որ  դրական դինամիկա և լավ ցուցանիշներ կան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտում։

Այս պահին մեկնարկել է  Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի` նեղ ձևաչափով հանդիպումը։ 

Добавить комментарий

From the author