detq

Ադրբեջանը չափազանց դժգոհ է իր սահմանների մոտ Իրանի անցկացրած զորավարժություններից․ ԻՀՊԿ 

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտնել են, որ Ադրբեջանը չափազանց դժգոհ է իր սահմանների մոտ անկացվող Իրանի ռազմածովային ուժերի զորավարժություններից։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

ԻՀՊԿ-ից նաև պնդել են, որ Իսրայելի արկածախնդրությունները չափազանց ծանր հետևանքներ կունենան։

«Մենք մեր ռազմական ուժերը տեղակայել ենք այս տարածաշրջանում, և եթե սիոնիստները ոչ խելամիտ մտադրություններ ունենան, հետևանքները նրանց համար չափազանց լուրջ կլինեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իրանի բանակի ռազմածովային ուժերն Աստարայի շրջանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, հակաօդային պաշտպանության զորավարժություն են անցկացրել, մշակվել են հրթիռահրետանային հարվածներ պայմանական հակառակորդի թիրախների ուղղությամբ, խոցվել են պայմանական թիրախներ։

Добавить комментарий

From the author