Փեզեշքիանը նշել է, որ խորհրդարանին ազգային համաձայնության կառավարություն է առաջարկել
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է՝ խորհրդարանին առաջարկել է իր կառավարությունում ամբողջ Իրանի ժողովուրդը ներկայացնող նախարարների պաշտոնների թեկնածուների ցանկը, որն անվանել է «ազգային համաձայնության կառավարություն»։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Փեզեշքիանը շեշտել է, որ ընթացիկ քաղաքականությամբ ու միջոցառումներով երկրում առկա խնդիրները չեն լուծվի։ Ըստ նրա` իր համար շատ կարևոր է, որ մարդիկ գոհ լինեն իր վարչակազմի ծրագրերից։
Իրանի նախագահն ընդգծել է նաև, որ որոշ խնդիրներ ծագում են երկրի ներսում, ոչ թե նրա սահմաններից դուրս։
Հայտնի է, որ Իրանի խորհրդարանը ձեռնամուխ է եղել նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորած նոր վարչակազմում առաջարկվող նախարարների պատրաստության աստիճանի վերանայմանը։
Добавить комментарий