դետք

Իրանում պնդում են՝ Ադրբեջանում նավթի արդյունահանումը աղտոտում է Կասպից ծովը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ադրբեջանում նավթի արդյունահանումից առաջացած աղտոտվածությունը կասպիական նավթի փոխադրումը նվազ բարգավաճ է դարձրել և կրճատել կասպիական ձկների քանակը, ինչպես նաև սպառնալիքի տակ է դրել Գորգանի ծոցի տնտեսությունը: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի ջրային տնտեսության դաշնության անդամ Մահմուդ Ռայիսին ասել է, որ Կասպից ծովը վերածվում է աղտոտված ջրերով և կոյուղաջրերով լի ավազանի․ «Մի կողմից դա մեր ափերին հասնող ադրբեջանական նավթային աղտոտումն է, մյուս կողմից՝ մեր երկրի առափնյա քաղաքների կեղտաջրերը»։

Ըստ լրատվամիջոցի՝ կարևոր հարցը, որը պետք է քննարկվի երկու երկրների հարաբերություններում, ադրբեջանական կողմից առաջացած աղտոտվածության խնդիրն է։ Նշվում է, որ Թեհրանը պետք է օգտվի այս տարի Բաքվում կայանալիք «COP29»-ի գագաթնաժողովի պատեհությունից, որտեղ ուսումնասիրվում են աշխարհի կլիմայական առավել կարևոր փոփոխությունները։

Ընդգծվում է, որ անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանը կենտրոնացել է նավթի և գազի պաշարների վրա՝ որպես եկամտի հիմնական աղբյուր։

«Եթե ​​նավթից աղտոտվածությունը ծով հասնի, բնականաբար, այն կհայտնվի Իրանի ափերին, և դա բանակցություններում քննարկվելիք հարցն է»,- ասվում է հոդվածում։

Добавить комментарий

From the author