Բաքվում ընդդիմադիր քաղաքագետի են ձերբակալել ՀՀ-ի հետ կապերի մեղադրանքով

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«Factor.am» Օգոստոսի 21-ի երեկոյան Բաքվում ձերբակալվել է երիտասարդ քաղաքագետ Բահրուզ Սամեդովը։ Նրա տատիկը՝ Զիբեյդա Օսմանովան, «Turan»-ին պատմել է, որ 16։00-ի սահմաններում Սամեդովը տանից դուրս է եկել՝ ընկերոջ հետ հանդիպելու։

«Կես ժամից 5-6 հոգի եկան մեր տուն՝ ներկայանալով որպես Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներ` ասելով, որ Բահրուզի դեմ բողոք կա, նա թմրանյութերի հետ է կապված։ Նրանք խուզարկեցին տունը և տարան Բահրուզի համակարգիչը, նրա անձնագիրը, արտասահմանյան համալսարանների երկու դիպլոմներ և անգլերեն գիրք, որում կար նաև Բահրուզի հոդվածը: Նրանք թմրանյութեր չհայտնաբերեցին»,- պատմել է կինը։

Ավելի ուշ Վաֆա անունով փաստաբանը զանգահարել է և ասել, որ Սամեդովը կասկածվում է «դավաճանության» մեջ, իբր բացահայտվել է նրա նամակագրությունը հայերի հետ, և որ հոդվածներ է գրել Հայաստանի պատվերով։

Սամեդովը հայտնի է արևմտյան լրատվամիջոցներում և վերլուծական պարբերականներում Ադրբեջանի իշխանությունների մասին քննադատական հոդվածներ և մեկնաբանություններ հրապարակելով։ Նա «OC Media»-ի և «bakuresearchinstitute.org»-ի հեղինակն է, հայտնի է պացիֆիստական հայացքներով։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Добавить комментарий

From the author