Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է «խաղաղության» պայմանագրին
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հարցազրույց է տվել ադրբեջանական «Ictimai TV» հանրային հեռուստաընկերությանը։
««Caliber.az» կայքի հրապարակումն անհեթեթություն է: Ես հերքում եմ այն: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նույնպես հայտարարություն է տարածել, որ սա հորինված է։ Որոշ աղբյուրներ, ցավոք, փորձում են տարաձայնություններ առաջացնել և միտումնավոր դժվարություններ ստեղծել ադրբեջանա-հայկական հարաբերություններում, որոնց շարքում է «Caliber.az»-ը։ Ես կտրականապես հերքում եմ նրանց տեղեկությունը»,- անդրադառնալով ռազմաբազայի ստեղծմանը՝ ասել է նա։
«Մեզ համար ԱՄՆ դեսպանի հերքումը տեղեկատվության գրեթե հաստատումն է»,- նշել էր կայքը։
Դեսպանը հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։
Նշենք, որ «Caliber.az» կայքը ուղղորդվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից։
Добавить комментарий