Ադրբեջանն Ուզբեկստանի կարևոր ռազմավարական գործընկերն է․ Ուզբեկստանի նախագահ
«Մենք պայմանավորվել ենք 2025 թվականը հայտարարել տնտեսական համագործակցության տարի»,- այս մասին ասել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն Իլհամ Ալիևի հետ մամուլի համատեղ հայտարարության մեջ։
Միրզիյոևը պատմական է անվանել Ալիևի այցն Ուզբեկստան և նշել, որ Ադրբեջանը Ուզբեկստանի կարևոր ռազմավարական գործընկերն է ու դաշնակիցը։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Ուզբեկստանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել օկուպացված Արցախում վերականգնման աշխատանքներին։
«Այսօր Ղարաբաղում մեծածավալ վերակառուցման աշխատանքներ են իրականացվում, եթե ուզբեկ շինարարների համար ինչ-որ տարածք հատկացվի, մենք կմասնակցենք այդ աշխատանքներին»,- նշել է Ուզբեկստանի նախագահը։
Քննարկել են նաև օկուպացված Ստեփանակերտում թեթև արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 22-ին պետական այցով մեկնել է Ուզբեկստան։
Добавить комментарий