fdd

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն նաև հայ–ադրբեջանական հարաբերությունները

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին կմեկնի Թուրքիա։

Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Բայրամովը Թուրքիա մեկօրյա այցի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Անդրադարձ կլինի երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային հարցերին, Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Տեղեկության մեջ նշվում է, որ քննարկվելու են նաև Իսրայելում և Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները։

Նկարը՝ արխիվից

Добавить комментарий

From the author