դետք

Իրանի նորանշանակ պաշտպանության նախարարը պնդել է՝ ակտիվ զսպման ուղղությամբ պաշտպանական առաջընթացը ուժով կշարունակվի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նորանշանակ նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ ակտիվ զսպման ուղղությամբ երկրի պաշտպանական առաջընթացը ուժով կշարունակվի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Պաշտոնամուտի արարողության ժամանակ նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել Իրանի 13-րդ կառավարությանը և անձամբ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանիին։ Նրա խոսքով՝ Աշտիանիի և պաշտպանության նախկին նախարարների ջանքերը շատ արդյունավետ են եղել, երկրի պաշտպանությունն ամրապնդելու հարցում նրանց կողմից շատ լավ հիմքեր են դրվել, և այս ամենն առաջիկայում կշարունակվի։

Ազիզ Նասիրզադեն, անդրադառնալով առկա սպառնալիքներին, ասել է․ «Այն ոլորտներում, որտեղ առաջնահերթություն կա, մենք պետք է արագացնենք աշխատանքը և գործենք բեկումնային»։

Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Թեհրանը կշարունակի աջակցել Պաղեստինին սիոնիստական ահաբեկչական ռեժիմի դեմ պայքարում։

Добавить комментарий

From the author