detq

Թեհրանը վստահեցնում է՝ Իրանի պատասխանն Իսրայելին անխուսափելի է

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Աբբաս Արաղչին վստահեցրել է՝ Թեհրանը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունն անպատասխան չի թողնի։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Արաղչին ասել է իտալացի գործընկերոջ՝ Անտոնիո Տայանիի հետ ունեցած հեռախոսազրույցում։

«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը սիոնիստական վարչակարգի ահաբեկչական ակտին անխուսափելի է, լինելու է ճշգրիտ և մտածված։ Ի տարբերություն սիոնիստական վարչակարգի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության թեժացման, թեև դրանից չի վախենում»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Տայանին իր հերթին բոլոր կողմերից պահանջել է զսպվածություն ցուցաբերել և անհանգստություն է հայտնել Մերձավոր Արևելքում անկայունության հետ կապված։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ՀԱՄԱՍ-ը հայտնել էր Հանիեի սպանության մասին Թեհրանում նրա նստավայրին հասցված իսրայելական հարվածի հետևանքով, որտեղ նա եկել էր՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։
 

Добавить комментарий

From the author