gt

Ադրբեջանը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը հարցազրույց է տվել «The Korea Times»-ին։

Նա ընդգծել է կորեա-ադրբեջանական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը և խոսել էներգետիկայի, առևտրի ու տարածաշրջանային անվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնման ներուժի մասին։

Կորեայի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերի համատեքստում Էմիրբեյովն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին:

«Մենք շատ մոտ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց պետք է ապահովենք, որ խաղաղությունը կայուն լինի: Մնացած խոչընդոտը Հայաստանի սահմանադրական տարածքային պահանջն է Ադրբեջանի մի մասի նկատմամբ: Դրա լուծումից հետո մենք կարող ենք առաջ շարժվել»,- ասել է նա։

Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել ՀՀ Սահմանադրության կետերի վերաբերյալ։

Добавить комментарий

From the author