452

Ի՞նչ խնդիր է լուծում Բաքուն՝ հրադադարի խախտումներում հայկական կողմին կեղծ մեղադրանքներ ներկայացնելով. Այվազյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է. «Հրադադարի խախտումներում հայկական կողմին կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, Բաքուն փորձում է լուծել մի քանի խնդիր։ Նախ, այդ հայտարարությունները ճնշման և ահաբեկման միջոց են՝ կորզելու համար ՀՀ-ից նորանոր զիջումներ։ Երկրորդ, դրանք տեղեկատվական դաշտում հող են նախապատրաստում ՀՀ-ին նոր հարվածներ հասցնելու համար, երբ հարմար պահն ու առիթը ներկայանան։ Երրորդ, Ալիևը ձգտում է Ադրբեջանում պատերազմական տրամադրությունները վառ պահել և այդպիսով թույլ չտալ ինչ-ինչ ներքին խլրտումներ։

Այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» հայատյաց և ցեղասպանական քաղաքականություն վարող թշնամու հետ պատրանք է։ Մեր ժողովուրդը չպետք է գեթ մեկ ակնթարթ հավատ ընծայի այդ թղթին, եթե անգամ այն ստորագրվի ու վավերացվի։

Ալիևը բազմիցս է ապացուցել, որ ինքը թքած ունի բոլոր տեսակի բանակցությունների և համաձայնությունների վրա։ Միջնորդներն էլ ի դեմս ՌԴ-ի և Արևմուտքի հակված չեն զսպել Բաքվի ծավալապաշտական հավակնություններն ու ֆաշիստական հռետորաբանությունը։

Միակ ուղին երկիրն ու ժողովրդին համապարփակ ինքնապաշտպանությանն ու դիմադրությանը նախապատրաստելն է, ինչը ներկա իշխանությունը սկզբունքորեն հրաժարվում է կատարել՝ փոխարինելով երկրի պաշտպանունակությանն ուղղված ամենօրյա քրտնաջան աշխատանքը հեծանվավազքերով, գարեջրի և գինու անվերջ ու անիմաստ փառատոններով»։

Добавить комментарий

From the author