դետք

ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի. Ալիև

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 30-ին, ընդունելով Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամների պատվիրակությանը՝ ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմի գլխավորությամբ, անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ալիևը հայտարարել է, թե իբրև Ադրբեջանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման օգտին:

Նրա խոսքով` «Հայաստանի Սահմանադրությունում պետք է վերացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, և Սահմանադրությունը պետք է փոփոխվի»:

Բաքվի բռնապետը նաև նշել է, որ Հայաստանը միտումնավոր երկարացնում է ժամկետները, նոր զենք է գնում, երրորդ կողմերի հետ զորավարժություններ է անցկացնում իր տարածքում։

Добавить комментарий

From the author