Թուրքիան ԲՐԻԿՍ-ին միանալու դիմում է ներկայացրել. «Bloomberg»
Ռուսաստանի կողմից արված հայտարարության մեջ այն պնդումներից հետո, թե Թուրքիան դիմել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար, ընդգծվել է Թուրքիայի շահագրգռվածությունը ԲՐԻԿՍ-ի նկատմամբ, սակայն անդամակցության հայտի վերաբերյալ որևէ տեղեկություն չի տարածվել։
Այս մասին հայտնում է «Euronews» կայքը։
«Այո, Թուրքիան շահագրգռված է ԲՐԻԿՍ-ին միանալու հարցում: Դա իսկապես այդպես է»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ամերիկյան «Bloomberg» պարբերականը պնդում է, որ Թուրքիան ամիսներ առաջ դիմել է ԲՐԻԿՍ կազմակերպությանն անդամակցելու համար։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից «Euronews» կայքին որևէ տեղեկություն չի տրամադրվել ԲՐԻԿՍ-ին Անկարայի դիմումի վերաբերյալ, և գործընթացի վերաբերյալ հարցերը մնացել են անպատասխան։
Добавить комментарий