detq

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը կործանվել է երկրի հյուսիսում՝ Արևելյան Ադրբեջան նահանգում գարնանային մառախուղի ժամանակ բլրին բախվելուց հետո։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին հայտարարություն է տարածել Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Ուղղաթիռի կործանման հիմնական պատճառը եղել են գարնանը տարածաշրջանի բարդ բնակլիմայական պայմանները, այն է՝ հանկարծակի մառախուղի թանձր զանգվածի գոյացումը բարձրություն վերցնելու ժամանակ և ուղղաթիռի բախումը լեռան հետ»,- ասվում է աղետի հետաքննության վերաբերյալ գերատեսչության հրապարակած վերջնական զեկույցում։

Միևնույն ժամանակ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը բացառել է, որ ուղղաթիռը կործանվել է արկի հարվածի, ռադիոէլեկտրոնային պայքարի, էլեկտրամագնիսական կամ լազերային զենքի ազդեցության հետևանքով։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահական ուղղաթիռը կործանվել էր այս տարվա մայիսի 19-ին՝ Ադրբեջան կատարած այցից վերադառնալիս։ Միջադեպի հետևանքով զոհվել էին իրանցի 8 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` նախագահ Էբրահիմ Ռայիսին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Добавить комментарий

From the author