detq

Իրանի արևելյան սահմանների պաշտպանությունը 100 տոկոսով հիմնված է արհեստական բանականության վրա

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քյումարս Հեյդարին հայտարարել է, որ երկրի արևելյան սահմանների պաշտպանության ծրագիրը 100 տոկոսով հիմնված է արհեստական բանականության վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հեյդարին շեշտել է, որ այդ զորքերը կրում են երկրի սահմանի առանձին տեղամասերի անվտանգության ապահովման պատասխանատվությունը` ներառյալ սահմանները հյուսիսում և հարավ-արևելքում, ինչպես նաև արևմուտքում և հարավ-արևմուտքում։

«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում տիրում է կայուն անվտանգություն, և դրա պահպանումը պահանջում է գիտության ու տեխնոլոգիաների զարգացում և օգտագործում»,- ասել է նա։

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարը հավելել է, որ Թեհրանը կողմնակից է սահմանների պաշտպանության գիտական և խելամիտ համակարգին՝ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ։


 

Добавить комментарий

From the author