06

Անկախ իշխանության հանդեպ վերաբերմունքից, պետությունը պետք է զբաղվի իր քաղաքացու իրավունքների պաշտպանությամբ. ՄԻԵԴ-ում ռազմագերիների ներկայացուցիչ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«NEWS.am»․ Անկախ քաղաքացու՝ գործող իշխանությունների նկատմամբ վերբերմունքից, պետությունը պարտավոր է  զբաղվել իր քաղաքացու իրավունքների պաշտպանությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Տիկին Սահակյան, վերջին ասուլիսին վարչապետը նշեց, որ ամենօրյա աշխատանք է տարվում Բաքվում պահվող գերիների ու պատանդների ազատ արձակման ուղղությամբ, չնայած հաջորդ՝ մասնավորապես Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ իր  հայտարարություններով  կարծես հակասեց ինքն իրեն: Չնայած նրա նշած ամենօրյա աշխատանքին, որևէ առաջընթաց, այդուամենայնիվ,  այս հարցում չի նկատվում:

Տպավորություն է, թե պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը  որևէ իրավական լծակ չունի ազդելու Ադրբեջանի վրա, որն ապօրինի պահում է մեր հայրենակիցներին, որոնց մի մասը ՀՀ քաղաքացիներ են, ինչպես Ռուբեն Վարդանյանը, մյուսներն էլ էթնիկ հայեր, ինչպես բնորոշում են իշխանությունների ներկայացուցիչները: Արդյո՞ք պետությունն իսկապես այդքան անզոր է:

Եկեք պարզապես  թվարկենք այն գործիքակազմը, որ պետությունը, ըստ միջազգային մի շարք փաստաթղթերի, կարող է ձեռնարկել  այլ երկրում ձերբակալված իր քաղաքացիներին ազատ արձակման համար:

Առաջինն ու ամենակարևորը՝  նրանց ազատ արձակման վերաբերյալ արդյունավետ բանակցությունների վարումն է: Դա պետության պարտավորությունն է իր քաղաքացիների նկատմամբ, այլ ոչ թե շնորհ պետության կողմից: Անկախ նրանից, թե Ռուբեն Վարդանյանը կամ մեկ ուրիշ ՀՀ քաղաքացի ինչպիսի վերաբերմունք ունի գործող իշխանությունների նկատմամբ, պետությունը պարտավոր է  զբաղվել ապօրինի կալանավորված իր քաղաքացու իրավունքների պաշտպանությամբ:  Եվ եթե պետությունը չի իրացնում իր այդ պոզիտիվ իրավունքը, դա նշանակում է ձախողում է իր կարևոր գործառույթներից մեկը: Ուզում եմ հուսալ, որ վարչապետի նշած  ամենօրյա աշխատանքը հենց այս գործառույթի իրականացմանն է վերաբերում:

Մյուս կարևոր կետը՝ ձերբակալված անձանց ամեն կերպ հյուպատոսական ծառայության հասանելիության ապահովումն է:  Հաշվի առնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, համաձայն Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի, կառավարությունը  կարող է  լիազորել երրորդ երկրի իր անունից հյուպատոսական ծառայություն մատուցելու իր կալանավորված քաղաքացիներին: Եվ այդ երրորդ երկիրը կարող է ներկայացուցիչ կամ անգամ իր դեսպանին ուղարկել՝ ծանոթանալու բանտարկյալների պահման պայմաններին, փոխանցել նամակներ, ծանրոցներ, գրքեր:

Կառավարությունը իրավասու է նաև մասնավոր դիվանագիտական խողովակների կամ նորից երրորդ երկրի միջոցով բանտարկյալներին պահող երկրին իր մտահոգությունները հայտնել  նրանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի մասով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий

From the author