դետք

Զապորոժիեի ատոմակայանը Ուկրաինայի վերահսկողությանը​​​​​​​ պետք է վերադարձվի քաղաքական միջոցներով​​​​​​. Զելենսկի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանը Ուկրաինայի վերահսկողությանը պետք է վերադարձվի քաղաքական միջոցներով​​​​​​, հակառակ դեպքում դա վտանգավոր է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է RBK-ի ուկրաինական ծառայությունը։

«Ինչ վերաբերում է Զապորոժիեի ԱԷԿ-ի վերադարձին, ապա այսօր կան միայն քաղաքական քայլեր, և ցավոք, դրանք բավարար չեն, որպեսզի կայանը վերադառնա մեր վերահսկողությանը։

Ուկրաինայի համար ավելի անվտանգ է վերահսկել Զապորոժիե կայանը, իսկ մարտի դաշտի տեսակետից առայժմ նման հնարավորություններ չեմ տեսնում, իսկ նրանք, որոնք հավանաբար կան, վտանգավոր են։

Ուստի կարծում ենք, որ դեռ անհրաժեշտ է քաղաքական միջոցներով վերադարձնել մեր կայանը։ Գոնե բոլոր հարթակներում խոսում ենք այդ մասին»,- հայտարարել է նա։

Զելենսկին հավելել է, որ կայանի ապաօկուպացիայի հարցով զբաղվում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
 

Добавить комментарий

From the author