8732

Հետաքրքիր վիճակ է Թուրքիայում. տրանսֆորմացիաներ են տեղի ունենում. թուրքագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Հետաքրքիր վիճակ է Թուրքիայում: Թափառական շների պաշտպանները Ստամբուլում ցույց են կազմակերպել ընդդեմ օրենքի, որով պետք է հավաքվեն այդ շները և տեղավորվեն հատուկ կացարաններում: Սակայն այստեղ հետաքրքրական է այս ցուցարարների կարգախոսներից մեկն.«Մենք Մուստաֆա Քեմալի  զինվորներն ենք», և սա այն պարագայում, որ 1932թ.` Աթաթուքրի ժամանակ, ընդունվել է օրենք, որով բոլոր թափառական շները պետք է վերացվեին:

Թուրքիայում, կարծես թե, հասարակության շրջանում տեղի են ունենում տրանսֆորմացիաներ. Էրդողանի Ռեիսի կրեպարը նորից իր տեղը զիջում է Աթաթուրքի կերպարին: Վերջերս նաև մի թուրքական մի զորամասում երդման արարողությունից հետո զինվորները արտաբերում էին նույն լոզունգը. «Մենք զինվորներն ենք Մուստաֆա Քեմալի»:

 

Добавить комментарий

From the author