Որոշ ուժեր չեն շահում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումից. վրացի քաղաքագետ
«Այսօր ոչ միայն որոշ արևմտյան պետությունների, այլև այլ տերությունների ձեռնտու չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը։ Նրանք ամեն ինչ անում են ներքին խուճապ ստեղծելու համար։ Կան ուժեր, որոնք փորձում են անել սա հատկապես Ադրբեջանում և Վրաստանում»,- այս մասին ասել է Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վրացի քաղաքական մեկնաբան Մամուկա Արեշիձեն:
Նրա խոսքով՝ այսօր աշխարհում փոխվել են քաղաքական հայացքները։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Արեշիձեն պնդել է, որ Ադրբեջանում ընտրություններն արդարության մթնոլորտում են անցկացվել, այնինչ ընդդիմադիր ուժերից մեկն ահազանգում էր տեղի ունեցած ընտրախախտումների մասին։
Добавить комментарий