detq

Իրանը կարող է սկսել բալիստիկ հրթիռներ մատակարարել Ռուսաստանին. ԶԼՄ

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Եվրոպացի պաշտոնյաները նախատեսում են, որ Իրանը մոտ ապագայում Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ կմատակարարի: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ իրանական կողմն արդեն ՌԴ-ին հարյուրավոր շահեդ տիպի անօդաչու թռչող սարքեր է տրամադրել (Թեհրանը բազմիցս հերքել է այս պնդումները - խմբ․), որոնք ամեն օր օգտագործվում են ռուսական զորքերի կողմից ուկրաինական քաղաքների վրա հարձակվելու համար:

Լրատվամիջոցը հիշեցրել է՝ բրիտանական «Reuters»-ը դեռ տարեսկզբին էր հայտնել, որ Թեհրանը կարող է մոտ 400 բալիստիկ հրթիռ փոխանցել Մոսկվային։

«Bloomberg»-ի աղբյուրները չեն բացահայտել հնարավոր ժամկետները, հրթիռների տեսակը կամ առաքման ծավալները, սակայն դրանցից մեկը ենթադրում է, որ մատակարարումները կարող են սկսվել մի քանի օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցները բազմիցս զգուշացրել են Թեհրանին չդիմել նման քայլի և դիվանագիտական ​​ջանքեր են գործադրել դա կանխելու համար, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններն էլ հերքել են այս պնդումները՝ նշելով, որ պատերազմող երկրներին սպառազինություն չեն մատակարարում, քանի որ դա երկարացնում է պատերազմի ընթացքը։
 

Добавить комментарий

From the author