detq

Իրանի նախագահը կայցելի Իրաք․ սա նրա առաջին արտասահմանյան այցն է նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը սեպտեմբերի 11-ին կայցելի Իրաք այդ երկրի պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ սա Փեզեշքիանի առաջին արտասահմանյան այցն է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում։

Օգոստոսի վերջին Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ ալ-Սադեղը հայտնել էր, որ Իրանի նախագահը ծրագրում է այցելել Իրաք երկրի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի հրավերով։
 
Դեսպանը նաև նշել էր, որ փոխըմբռնման հուշագրերը, որոնք պետք է ստորագրեին երկու երկրների նախագահները հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ծրագրված այցի ընթացքում, կստորագրվեն Փեզեշքիանի՝ Իրաք կատարելիք այցի ընթացքում։

Добавить комментарий

From the author